вторник, 4 апреля 2017 г.

մայրենի

  1. Հովհաննես Թումանյան

    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

    Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

    Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

    Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

    1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

    XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

    1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

    Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
    ОтветитьУдалить
  2. Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»:
    ОтветитьУдалить
  3. հոմանիշ
    ապերախտ-երախտամոր, անշնորհաիալ, ապաշնորհ, անաղուհաց,
    հականիշ-շնորհակալ
    ОтветитьУдалить
  4. ՀՈՎԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[1]։
    Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ[2]։
    Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։[2] Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։[3] Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շ արք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։
    ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ
    June 27, 2013 In Բալլադներ Մեկնաբանություններ չկան
    Եղավ՝ մի անգամ անտառի միջին
    Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
    Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
    Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
    Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
    Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
    Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
    Վերջը էս տեսակ պայման կապեցին:
    ժամանակ դըրին հին գհարյուր տարի
    Արքան հավքերի, արքան անտառի,
    Որ թե ոոոշված էն օրին հասնեն,
    Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
    Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
    Հըզոր թևերը շարժեց, վերացավ
    Դեպի ամպերը, դեպի ժայռերը,
    Ուր անց է կացնում իր լավ օրերը:
    Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՛ր ու խոր մըխեց ճանկերն արմատի
    Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
    Որ վայր չընկնի էլ հինգհարյար տարում:
    Դարե՛ր անց կացան: Եվ ահա մի օր
    Արծիվը եկավ ծերացած, անզոր,
    Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
    Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
    Տեղ հասավ մի կերպ, նստեց դես ու դեն,
    Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն,
    Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
    Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
    — Հե՛յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
    Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
    Հինգհարտւր տարուց մի ժամ էլ դեռ կա,
    Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
    — Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
    Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
    Մինչև լըրանա մի հազար տարին:
    Պատասխան տըվավ ընկած վիթխարին:
    1898
    ОтветитьУдалить
  5. Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
    Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
    Այս արև, այս վառ աշխարհում
    Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
    Մոխրացի՛ր արևի հրում,
    Արևից թող ոչինչ չմնա, —
    Այս արև, այս վառ աշխարհում
    Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

    Նամականի. Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին
    Ամենասիրելի Հովհ. Թումանյանին
    Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

    Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

    Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

    Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

    Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

    Ձեր` Եղիշե Չարենց

    Մոսկվա, 1 հունվարի 1923 թ. 
    ОтветитьУдалить
  6. Ավետիք Իսահակյան
    Կյանքից թանկ բանը
    Վիրավորվել էր վայրի աղավնու կուրծքը:Նա ընկել էր աղբյուրի եզրին և սաստիկ ծարավ էր զգում, բայց չէր կարող հասնել ջրին, որովհետև ծորում էր արյունը կաթիլ-կաթիլ: Նրան տեսավ քնքուշ փերին և սկսեց խոսել թույլ և անօգնական աղավնու հետ: Պարիկը աղավնուն առաջարկում է, որ իրեն մատուցի իր ամենաթանկ բանը, իսկ դրա դիմաց փերին նրան կյանք կշնորհի:Մեռնող աղավնին շատ է խորհում և մտածում է, որ ծաղրում է իրեն աղբյուրի ոգին, բայց և հասկանում էր, որ իր համար ամենաթանկագինը կյանքն է:Այսպիսով աղավնին մտածում է, որ կորցնելու ոչինչ չունի: Աղբյուրի ոգին ցողեր է ներարկում աղավնու վեքին,նա բացում է իր աչքերը, ժպտում խդագին ու էսպես ասում:
    -Երբ կուզես կյանքս,նազելի ոգի .
    -Թևերդ, կուզեմ,կյանքդ քեզ լինի,ասաց ոգին :Աղավնին զարմացավ և ասաց, որ երբեք,երբեք չի տա իր թևերը: Նա ասաց նաև,որ առանց թևերի նրա կյանքը գին չունի:
    Աղավնին իր կյանքն է առաջարկում ոգուն:
    Ոգին ժպտում է ու ասում
    -Թռիր,սիրելիս,ազատ ու վայրի Թռիր ու ասա ստրուկ աշխարհին, Թե ինչն է թանկը կյանքից ավելի…
    ОтветитьУдалить
  7. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  8. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  9. Ընկուզենին Տնային Աշխատանք
    Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
    Որտեղից որտեղ համերաշխ այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
    - Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,-դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս
    դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:
    Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ
    գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:
    Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն
    անցնող-դարձող սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի
    չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:
    Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ
    կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:


    1. Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.
    ա) ընկուզենու նկատմամբ

    ներխուժող ընկուզենին

    ամբարտավանորեն հոխորտացող ըկուզենի


    բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ

    հաշտ ու խաղաղ աճող պտղատու ծառեր
    համերաշխ ընտանիք
    2. Ընկուզենուն
    • մեղադրի՛ր.
    • արդարացրո՛ւ.
    • բնութագրի՛ր:
    Ես մեղադրում եմ ընկուզենուն որ նա ամեն իչից դժգոհ է:
    Ես արդարացնում եմ ըկուզենուն, որովհետև նա ցանկանում եր որ իր շրջապատը համտեսի իր պտուղների .
    . Լրացրո՛ւ թերի միտքը.
    Առակն այն մարդկանց մասին է, որոնք ուզում են տարբերվել
    շրջապատում.


    Այլ վերնագիր գրի՛ր առակի համար:
    <>
    ОтветитьУдалить
  10. <>

    Ես ու հայրիկս ծանոթացել ենք մի գիտնականի հետ, որն էլ մեզ պատմեց մի զարմանալի վայրի մասին, որտեղից պեղել էր տարբեր դինոզավների ոսկորներ:Նա պատմեց մեզ հին ժամանակաշրջանի մասին: Պատմեց նաև որ դինոզավրերը ունեն ընտանիք և պաշտպանում են իրեց տունը:Ինձ շատ հետաքրքրեց պոչավոր դինազավրը, որը երբ հարվածում էր պոչով այլ դինոզավրերի, նրանք 24 ժամ քարանում էին:Այս դինոզավրերը որսի են դուրս գալիս միայն գիշերը; Նրանք վազում են կայծակնային արագությամբ:
    ОтветитьУдалить
  11. Ինչ անում եք, անում եք սիրով, կամ էլ ընդհանրապես չեք անում:

    Երբ ես մարդկանց օգնում եմ ամբողջ սրտով եմ կիսում նրանց հոգսը:Ես գիտեմ որ կան մարդիկ որ իրար շահի համար են օգնում: Ես կարծում եմ որ անշահախնդիր պետք է մադկանաց բարություն անենք:Մայրիկս ինձ միշտ ասում է ,որ պետք է ուրախանալ այն բանով որ մարդիկ դեռ մեր օգնության կարիքը ունեն:
    ОтветитьУдалить
  12. Առաջադրանքներ
    1. Nayiri.com-ի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ մրահոն –մուգ հոնքերով,հակինթ-թանկագին քար հորդ-վարար, անշեջ-չմարող:
    2. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները.
    հորդ-վարար
    առեղծված-հանելուկ
    հավերժական-մշտատև
    տառապանք-նեղություն

    3. Ինչպիսի՞ն Է քնարական հերոսուհին ըստ բանաստեղծության:
    Աչքերը սև էյին, արեգակի նման կրակոտ, գեղեցիկ ժպիտ ուներ :
    4. Համացանցի միջոցով պարզի՛ր, թե որտեղ է գտնվում Ռիալտոյի
    կամուրջը: Կարող ես նաև այդ կամուրջի մասին տեղեկություններ գտնել և սովորել:

    Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար` Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։ 1310թ. կամուրջը մասամբ այրվել է ապստամբության ժամանակ։ 1444թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503թ.։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-91թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով,նման է փայտե կամրջին, որին փոխարինել է։Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում` 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
    ОтветитьУдалить
  13. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить

  14. ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
    Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
    Գլխիվայր են ծառերն աճում,
    Եվ ջրվեժներն ալեփրփուր
    Դեպի երկինք են շառաչում։
    Սարը սարից ամպ է խլում,
    Ջուր է խմում ձորը ձորից,
    Երկնքի մեջ արտ է ծլում,
    Ու երկինք է բուսնում հողից...
    ОтветитьУдалить
  15. Դերբայ Հիմք Վերջավորություն
    Անորոշ Կարդ, պատմ ալ, ել մոտենալ
    Ենթակայական կարդ, պատմ ացող, ող մոտեցղ
    Հարակատար կարդ, պատմ ացած, ած մոտեցած
    Համակատար կարդ, պատմ ալիս, ելիս մոտենալիս
    Անկատար կարդ, պատմ ում, ում մոտենում
    Վաղակատար կարդ, պատմ ացել, ել մոտեցել
    Ապակատար կարդ, պատմ ալու, ելու մոտենալու
    Ժխտական կարդ, պատմ ա, ի մոտենա
    ОтветитьУдалить
  16. Բնություն
    Ինձ իմ ամբողջ կայանքից մի հաձ է հետաքրքրում ինչի են մարդիկ բնությունը ջարթում են ես, որ մտածում եմ որ մեր երկրում կան մադիկ որ նրանք իլնում են չար սրտով և փչաչնում են բնություն բայց երբ նրանք հասկանան ինչ են փչացնում նրանք ել տենձ բան չեն անի:
    ОтветитьУдалить
  17. (04.12.2015, 7-, 7-4 դասարաններ)
    ՀԱՍԿՔ
    Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
    «Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
    Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
    «Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
    «Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:
    Լրացուցիչ աշխատանք
    Ստեղծագործում եք <> վերնագրով։
    <> բանաստեղծությունն անգիր եք սովորում, տեսանյութ կամ ռադիոնյութ եք պատրաստում։
    Դասարանում
    ОтветитьУдалить
  18. (03.12.2015, 7-, 7-4 դասարաններ)
    Ընթերցանություն՝ գրադարանում:
    Լրացուցիչ աշխատանք
    <> վերնագրով նյութեր (ստեղծագործություններ, ռադիոնյութեր, տեսանյութեր) եք ստեղծում։
    Դասարանում
    ОтветитьУдалить
  19. (02.12.2015, 7-, 7-4 դասարաններ)

    Գործնական քերականություն
    4 .Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:
    Ուղղական Տրական Գործիական
    Բարձրություն - բարձրության - բարձրությամբ կամ՝ բարձրությունով:

    Ուրախություն - ուրախության - ուրախությամբ կամ՝ ուրախությունով:

    Մտերմություն - մտերմության - մտերմությամբ կամ՝ մտերմությունով:

    Երդում - երդման- երդմամբ կամ՝ երդումով:
    Արյուն - արյան - արյամբ կամ՝ արյունով:
    Անուն - անվան - անվամբ կամ՝ անունով:

    5. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:
    Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:
    Ուղղական-
    Տրական-
    Բացառական-
    Գործիական-
    Ներգոյական-

    6. Ընկեր, սրճարան գոյական հոլովի´ր:
    Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

    7. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
    Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:
    Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին:

    8. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
    Ընկնել ո՞ւր:
    Հանդիպել որտե՞ղ:

    9. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

    Տիրապետել ինչի՞(ն):
    Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):
    Դավանել ինչի՞ն:

    10. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
    Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:
    Տուն, երկիր, միտք, կարծիք:
    Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:
    Անրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ:

    11. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
    Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:
    Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):

    12. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
    Ա. Բացատրել,ներկել,կարոտել,մոռանալ:
    Բ. Տատին, ընտանիքին, հորը, դառը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

    13. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
    Ա. Փարվել, գերվել, բռնել:
    Բ. Թևը, երեխաներին, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

    14. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
    Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
    ОтветитьУдалить
  20. Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

    Լրացուցիչ աշխատանք

    Մատթեոս Զարիֆյան. Ան չէ
    Հոգիս կը տանջե
    Ջութակ մը հեռու.
    Իզու՜ր շուքերու
    Կը նայիմ — Ան չէ՜…
    Ահ, նվագը՜ն այս խոր
    Ամառ գիշերվան.
    Կարծես թե կուլան
    Աստղերը բոլոր…
    Իզու՜ր շուքերու
    Կը նայիմ — Ան չէ՜,
    Հոգիս կը տանջե
    Հոգի մը հեռու…
    Հարցեր և առաջադրանքներ
    Ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված:
    Ո՞վ է քնարական հերոսը: Բնութագրի՛ր նրան:
    3. Արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը՝ խոսելով հերոսի և նրա տրամադրության մասին:
    ОтветитьУдалить
  21. (30.11.2015, 7-, 7-4 դասարաններ)
    Գալշոյանական ձայնագրություններ

    Լրացուցիչ աշխատանք
    Անդրանիկ Ծառուկյան <> (Էջ 40)
    Առաջադրանքներ
    Կարդալ, պատմել սովորել։
    Գրավոր կատարել առ. 4, 6, 7, 8 (էջ 43):
    ОтветитьУдалить
  22. Դասարանում
    (27.11.2015, 7-1, 7-4 դասարաններ)
    5-7 նախադասությոմբ գրավոր պատմեք պատմվածքը։
    Գրավոր ներկայացրեք Մամփրե արքային:
    Քննարկեք, գրավոր վերլուծեք հետևյալ հատվածը:

    Եվ այդ դպրանոցները բերդեր էին սահմանաեզրերում։ Բերդեր և զորանոցներ։ Քանզի տառերը, Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ, այլ զինվորներ։
    Երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։
    Արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ։
    Գեղեցիկն ու բարին պաշտպանող զինվորներ։
    Եվ հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ։
    Ահա այդպես։ Եվ վարժապետ Տեր Հարությունն էր ճիշտ, ոչ թե Օհանը։ Ճիշտ չէր Օհանը. Էրգրի իրենց գյուղի ամենատարեց մարդը, նա, որ հզոր ընկուզենի ուներ և իր ընկուզենու հասակակիցն էր, ճիշտ չէր, որ ասում էր, թե հայոց գիրը հայոց թագավորն է, արքան է: Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորր, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։

    Լրացուցիչ աշխատանք
    Ովքեր չեն կարդացել կամ կիսատ են կարդացել <>, կարդում են, պատմել սովորում:
    Նայում եք Գալշոյանի մասին պատմող ֆիլմը- Մեր մեծերը - Մուշեղ Գալշոյան -ֆիլմ
    Անդրանիկ Ծառուկյան <> (Էջ 40)
    Առաջադրանքներ
    Կարդալ, պատմել սովորել։
    Գրավոր կատարել առ. 1, 2, 5 (էջ 43):
    ОтветитьУдалить
  23. իմ մաայիսի առաջադրանքները
    ОтветитьУдалить
  24. աս ամբողջ առաջադրանքներից ես դրանց կեսնեմ բարել վերևում կնաեք կտենանք
    ОтветитьУдалить
  25. (26.11.2015, 7-1, 7-4 դասարաններ)

    Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից: (ինչո՞ւ)
    Ութ տարի մնացի այդ երկրում: (ինչո՞ւ)
    Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ: (ինչո՞ւ)
    Նա ուժ հավաքեց: (ինչի՞ համար)
    Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն: Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:
    Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:
    Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
    Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
    Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
    Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:
    Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև (պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին (բռնվել), (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք (լինել), որն (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց (սկիզբ առնել) և սերնդից սերունդ (փոխանցվել): Այժմ ոչ ոք (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով (առաջանալ) այդ լավ սովորույթը:
    Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև (պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին (բռնվել), (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք (լինել), որն (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց (սկիզբ առնել) և սերնդից սերունդ (փոխանցվել): Ոչ ոք (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով (առաջանալ) այդ լավ սովորույթը
    ОтветитьУдалить

  26. Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
    -Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։
    Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։
    Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։
    Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։
    Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։
    ես իմ ամբողջ սպիտակ ձիից կարթացել եմ առաջին մասի կեսը:
    ОтветитьУдалить
  27. մի գրադարանը ամենա լավ գրադարն է
    ОтветитьУдалить
  28. Այս լուսավորության վրա կես ժամ չանցավ, և Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ․ սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուն երկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային։ Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը։

    — Ծառա եմ մեծապատվությանդ, մեծապատիվ տե՛ր,— պոռաց այս երիտասարդն սենյակեն ներս մտնելով և մոտենալով Աբիսողոմ աղային։
    — Ի՞նչ կա, ի՞նչ կուզեք,— հարցուց Աբիսողոմ աղան վախնալով։
    — Վսեմափայլ տե՛ր, ձեր գալուստն լսելով փութացի հոս գալ, իմ խորին մեծարանացս հավաստին ձեր ոտքերուն տակը դնել։
    — Ոտքերո՞ւս տակը․ շատ աղեկ, դի՛ր,— ըսավ Աբիսողոմ աղան, որ կը կարծեր, թե մուճակ բերած էր իրեն։
    — Շնորհակալ եմ, բարձրապատիվ տեր,— ըսավ երիտասարդը, գլուխը բացավ և սեղանին վրա ելավ, կանգնեցավ։
    Աբիսողոմ աղան այս տեսարանին առջև բոլորովին շվարած՝ անհամբեր տեսնալ կուզեր, թե ի՞նչ պիտի ըներ այս պարոնը սեղանին վրա։
    Երիտասարդն ծոցեն թուղթ մը հանեց և աչերն Աբիսողոմ աղային անկելով՝ բոլոր ձայնովը պոռաց․
    — Տյարք և տիկնայք․․․
    Աբիսողոմ աղան այս ահարկու ձայնեն վախնալով՝ նստած տեղեն երկու կանգուն վեր ցատկեց և չկրնալով ինքզինքը զսպել՝ պոռաց․
    — Ո՞վ է այս մարդը, հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար։
    — Հայ ազգն,— շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը իջեցնելով,— այսօր այնպիսի հանդես մը կը կատարե, որ մեր հայրենյաց ամենեն քաջ դյուցազնին նվիրված է․․․
    — Միտքդ ի՞նչ է, եղբայր․․․
    — Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջա­րեղենին դեմ․ իսկ հիմա անցան այն ժամանակները․ անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ․ անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյմը անդին կերթար, կուգար․․․
    — Միտքդ ի՞նչ է, եղբայրս, ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կուզես ինծմե, գնա քեզի բարկացնողին զրուցե՛ այդ խոսքերը․․․
    — Այո՛, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չեր գիտեր, որու երթալ և որու բողոքել։ — Տեր ողորմյա․․․ տեր ողորմյա,— ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան,— քաշելիք ունինք եղեր․․․ ես կրնամ հիմա զինքը սեղանեն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցեն ատրճանակ մը կը հանե և կը զարնե ինծի, վասնզի խիստ բար­կությամբ կը խոսի։
    — Իսկ երբ գիտությունն եկավ,— շարունակեց ատենաբանը,— և վանեց տգիտությունն, ինչպես լույսն՝ խավարը, սերն՝ ատելությունը, գրիչն՝ սուրը, ապագան՝ անցյալը, այն ատեն, ա՜հ, այն ատեն․․․ այո՛, այն ատեն, այո՛, կըսեմ, այն ատեն միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ և հայրենիք բառերը բառարանները լեցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, սրտին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով և անջինջ կերպով դրոշմելու բառեր էին․․․
    — Եղբա՛յր, կաղաչեմ, վար իջի՛ր և այնպես զրուցե՛ ցավդ․․․
    Ատենաբանը կայնած տեղը այնպես կը դողար, որ Աբիսողոմ աղային սիրտը կը հատներ, թե գազը գետինը պիտի իյնար։
    Ուստի չուզելով այլևս համբերել՝ պոռաց ինքնակոչ ատենաբանին երեսն ի վեր․
    ОтветитьУдалить
  29. Իմ գրդարանը
    Մեր գրադարանում կա նկուղ, որտեղ կան շատ գրքեր, բայց միայն այն գրքերն են, որոնք առաջադրաքներ ունեն: Իսկ վերևում լիքը հետաքրքիր գրքեր են: Ամեն ուրբաթ մենք մայրենիի ժամին գնում ենք գրադարան, որ գիրքը ուզում ենք, վերցնում ենք և կարդում:

    ОтветитьУдалить
  30. Ամանորին ես շատ նվերներ եմ ստանում, բայց իմ ամենալավ նվերը իմ ընտանիքն է:
    Ո՞վ է վճարում, որպեսզի գնամ դպրոց: Միայն իսկական ընտանիքում կարող եմ սիրել: Ինձ պետք չեն ամանորյա նվերներ, ինձ պետք է միայն իմ ընտանիքը:
    ОтветитьУдалить
  31. ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննություններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում: Նյութի աղբյուրը
    ОтветитьУдалить
  32. Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների Նյութի աղբյուրը
    ОтветитьУдалить
  33. Բարի աջողում, ուստա Փիսո,
    Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,
    Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
    Մի գդակ կարի գըլխիս համար:
    Վարձիդ համար միամիտ մընա՜,
    Համա-համա շատ չուշանա:
    ―Աչքիս վըրա, քեռի Քուչի.
    Մի գըդակ ա, հո մի քարք չի.
    Քու թանկագին խաթեր համար
    Ուրբաթ օրը համեցեք տար:
    Փողի մասին ավելորդ ա,
    Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
    ОтветитьУдалить
  34. Շունը կարծելով, որ կատուն հմուտ դերձակ է մորթին տվեց կատվին, որպեսզի կատուն մի գլխարկ կարի: Շունն ասաց կատվին, որ կվճարի գործի համար, միայն թե այն չուշանա:
    Քեռի քուչի, -ասում է կատուն ամոթ է փողի մասին մի խոսի,
    Ուրբաթ օրը համեցեք, ձեր գլխարկը վերցրեք:
    ОтветитьУдалить
  35. Բանաստեղծ, թարգմանիչ
    Ծնվել է 1958թ. փետրվարի 25-ին, ՀՀ Ղափան քաղաքում (այժմ` Կապան): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական գրական մամուլում: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Լույս են տեսել նրա «Ես իմ լեռան դեմ» (1989թ.), «Աստղաքայլ» (1992թ.), «Մեկնության ժամանակը» (1998թ.), «Գրվածք» (2007թ.), «Վարք սևագրության» (2013թ.) գրքերը: 2001թ. նրա թարգմանությամբ (ռուսերենից) հրատարակվել է Իոսիֆ Բրոդսկու «Զրույց երկնաբնակի հետ» երկը: Կատարել է նաև թարգմանություններ Բ.Պաստեռնակի, Ա.Բլոկի, Վ.Նաբոկովի
    ОтветитьУдалить
  36. ԵՐԳ
    Ծառերի համար
    մաքուր հովիտներ
    չեն մնացել,

    գետերի համար
    մաքուր հուներ
    չեն մնացել...

    սարերի համար
    մաքուր երկինքներ
    չեն մնացել...

    Ամենուր մարդիկ են:
    ОтветитьУдалить
  37. ՄԱՐԴ ԲԱՆԱԿԱՆ

    …եւ թռչնի
    ազատ
    ճախրը՝

    վերջին,
    ամենավերջին
    փակուղին:
    ОтветитьУдалить
  38. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  39. Ի՞նչ է ժարգոնը
    Գաղտնիք չէ, որ խոսակցական լեզուն հիմնականում «համեմված» է ժարգոնային բառերով: Այսօր ժարգոնով խոսելն առավել ընդունելի ու բնական է համարվում, քան մաքուր մայրենիով խոսելը: Տվյալ դեպքում խոսքն ամենևին գրքային կամ վերամբարձ ոճ մասին չէ, այլ այն մարյենի լեզվի, որն անշուշտ բավական ձևախողումների է ենթարկվում միևնույն ժարգոնի պատճառով: Ի՞նչ է ժարգոնը:
    Մասնագիտական կամ սոցիալական տարբեր խավի մարդիկ բառ առ բառ, դարձվածք առ դարձվածք մեջտեղ եկած դիպվածաբանությունները կուտակելով' միևնույն լեզվի մեջ ստեղծում են տարբեր խոսվածքներ, որոնց ժարգոն անունն են տալիս: Շատ դեպքերում ժարգոնային բառերն ու դարձվածքները մտնում են ընդհանուր խոսակցական լեզու: Oրինակ' հաճախ ենք լսում «փափախ անել» դարձվածքը և հասկանում, որ դա նշանակում է' հավելյալ շահ ստանալ:
    Ի՞նչ գիտես ժարգոնային բառերի մասին
    Կայֆ-ն արաբերենից վաղուց ի վեր մեր լեզվին անցած քեֆ բառն է, ունի մի քանի իմաստ' խնջույք, կերուխում, հաճույք, վայելք, ցանկություն: Ասում ենքª քեֆ անել, քեֆը հարցնել, քեֆը տալ, քեֆին դիպչել, իր քեֆին թողնել, քեֆ քաշել: Կարծես այսքան իմաստները բավական չեն' երիտասարդները բռնել են կայֆ-ի պոչից:
    Հապա որտեղի՞ց հայտնվեց այդ չարաբաստիկ կայֆ-ը. արաբերենի՞ց, որ այդ բառն այդպես էլ հնչում է և նշանակում է ոչ այլ ինչ, քան ուրախություն, լավ տրամադրություն: Իսկ մի՞թե քեֆ-ը նույն առումները չունի: Իհարկե, ունի: Բայց անկոչ հյուրի պես կայֆ-ը եկել ու նստել է սեղանի գլխին, քեֆ-ը թողել ստվերում և դարձել դպրոցական ժարգոնի պարտադիր «զարդարանքը»: Հիմա բոլոր պատանիներն ու աղջիկները «կայֆ են բռնում», իսկ նա, ով «կայֆ չի բռնում» կամ դրա իմաստը չի հասկանում, դիտվում է որպես կյանքից հետ մնացած մարդ:
    Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է ժարգոնային լեզվի ազդեցությունը գրական հայերենի վրա մեր օրերում Ըստ ինձ շատ բացասական է ազդում մեր գրական լեզվի վրա:Կան բառեր ,որոնք մենք միայն լսել ենք ժագոնով,այդ պատճառով չենք օգտագործում խոելիս:
    Գռեհկաբանությունները բացասական արտահայտչական երանգ ունեցող, հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված բառերն ու արտահայտություններն են:
    -Ո՞վ ա, - կանչեց պառավը լեղապատառ:
    -Զահրումար ու չոռ ա, բաց արա էլի…
    • Գրի՛ր ժարգոնային բառեր, արտահայտություններ, տեքստային հատվածներ, որոնք միշտ լսում ես տանը, բակում, փողոցում, դպրոցում, այլ վայրերում:
    Վիճեմ նաև այն մութի դեմ,
    Որ կուրացնում, աչք չի շոյում,-
    Մթնաց վիճեմ
    Այն բութի դեմ,
    Որ կարծում է` շեշտ է դարձել:
    (Պ. Սևակ)

    1. Մեղմասածություն` երբ խոսքի գռեհկաբանություններն ու հասարակաբանությունները փոխարինվում են վայելուչ համարվող հոմանիշներով: Օրինակ`
    Ճիշտ չեք ասում, փոխանակ` սուտ եք ասում
    վախճանվել, փոխանակ` մեռնել
    ննջեցյալ, հանգուցյալ, փոխանակ` մեռել

    2. Կոպտասածություն` մեղմասածության հակառակը. օրինակ`
    բարձրահասակ – լողլող
    լռիր – ռեխդ փակիր
    ОтветитьУдалить
  40. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  41. ՄԱՆԿԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ
    Ես ընտրել եմ /մանկական գանձարան/ գիրքը որովհետև այտեղ գտել եմ շատ հետաքրքիր տեղեկություներ ինձ համար :Ինդ գրավեց /Աստղեր/ թեման ; Ես սովորեցի այդ գրքից, որ աստղային երկինքը
    բաժաված է 88 համասեղություների և հասկացա էլի շատ տեղեկություններ:
    ОтветитьУдалить
  42. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  43. Գարունը այնքան քնքուշ է կրկին

    Գարուն է եկել:
    Վերջացավ ձմեռը և այսօր գարնան առաջին օրն է: Չնայած եղանակը մռայլ է, բայց ես Ձեզ շնորհավորում եմ գարնան գալստյան կապակցությամբ:
    Գարուն՝ նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ: Գարուն, որը գալիս է, որպեսզի ազդարարի ամառվա մուտքը:
    Չգիտեմ ով ինչպես, բայց ես միշտ գարնանը սպասել եմ հրաշքի, քանի որ իրական հրաշքները գարնանն են կատարվում: Հույս ունեմ, որ այս գարունը ինձ չի հիասթափեցնի և վերջապես սպասումներս կարդարացվեն:
    Ինչևէ գարու՜ն է եկել…
    Շատ շուտով գարունը կհանի իր վրձինը և կգունավորի ամեն ինչ…

    ОтветитьУдалить
  44. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  45. Վահագն պոեմ

    1Քանի՞ տողից է կազմված պոեմը
    17
    2Քո փաստարկված կարծիք-խոհերը գրի՛ր պոեմի մասին
    Ես կարծում եմ որ այս կարտիքը միֆե
    3Ու՞մ, ինչի՞ դեմ է բողոքում Չարենցը այս տողերով
    Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
    Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ
    ОтветитьУдалить
  46. Եղիշե Չարենց

    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

    Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
    ОтветитьУдалить
  47. Этот комментарий был удален автором.
    ОтветитьУдалить
  48. Վախթանգ Անանյանի
    Կենսագրություն[
    Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.
    - Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։
    1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։
    1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։
    1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։
    Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։
    2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

    Որսորդական պատմվածքներ» շարքից
    <>
    1. Գրի՛ր, թե որն է պատմվածքի գլխավոր ասելիքը, գաղափարը:
    Պատմվածքի գլխավոր ասելիքը այն է , որ Արարատյան դաշտավայրի մրգերը աշխարհի ամենահամեղ պտուղներն են.
    2.Առանձնացրու՛ պատմվածքներում հանդիպող տեղանունները, փորձի՛ր մանրամասն տեղեկություններ հավաքել դրանց մասին:

    Սուխում- Աբխազիայի մայրաքաղաքն է։
    Ներկայիս Սուխումի տարածքում մարդիկ ապրել են դեռևս քարի դարից, մոտավորապես 300.000 տարի առաջվանից։ Սա աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։Աբխազիայի 2011 թ. մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 64,5 հազար մարդ։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության մոտ 30%-ը։
    Արտաշատ-Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։
    Դիլիջան- Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։
    Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքները ընթերցելիս:
    Կարդալիս զգացի ինձ բնության գրկում.Կարծես ինքս լինեյի <> պատմվածքի հերոսը.
    Ըստ հեղինակի՝ լեռներին, բնությանը կապված լինելը կոփում, գեղեցկացնում է մարդուն, ի՞նչ ես մտածում այդ հարցի շուրջ:

    Իհարկե հեղինակը ճիշտ է,բնության հետ շփվող մարդը բարի է,առողջ,գեղեցիկ,կոփված.