պատմություն


5 комментариев:

  1. Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
    Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր XIII պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր։[1]

    ОтветитьУдалить
  2. Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելու­
    թյունը: Հազարամյակների խորքից եկող հայկա­
    կան մշակույթը վաղ միջնադարում մեծ վերելք ապ­
    րեց, որին նպաստեց մայրենի լեզվով գիր ու գրա­
    կանության ստեղծումը, գիտության և ազգային–
    եկեղեցական ճարտարապետության զարգացումը:
    Հայ մշակույթը հայրենիքի և հավատքի պահպա­
    նության աղբյուրն է:
    Հայաստանում քրիստոնեությունը պետական
    կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերց­
    վում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական
    արարողությունների ժամանակ ժողովուրդը ոչինչ
    չէր հասկանում: Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսա­
    վորչի հիմնած դպրոցներում աշակերտներին սո­
    վորեցնում էին ասորերենից և հունարենից հայե­
    րեն բանավոր թարգմանություն կատարել:
    Մեծ Հայքի թագավորության պարսկահռոմեա­
    կան բաժանումը վտանգել էր հայ Արշակունիների
    թագավորության գոյությունը: Անհրաժեշտ էր պաշտ­
    պանել հայ ժողովրդի հոգևոր կյանքը: Հենց այդ
    տագնապալի ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշ­
    տոցը ստեղծեց հայ գրերը Վռամշապուհ արքայի և
    Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:
    Մեսրոպ Մաշտոցի սկզբնական գործունեու­
    թյունը: Ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց
    գյուղում: Կրթություն ստանալով Տարոնում` նա
    մեկնում է Վաղարշապատ մայրաքաղաքը և Խոս­
    րով IV–ի արքունիքում անցնում զինվորական ծա­
    ռայության: Մաշտոցը, փայլուն տիրապետելով մայ­
    րենի լեզվին, հունարենին, ասորերենին, պարսկե­
    րենին, միևնույն ժամանակ աշխատում է արքունի
    դպիրների խմբում: Այնուհետև նա որոշում է իրեն
    նվիրել հոգևոր կյանքին:

    ОтветитьУдалить
  3. Մաշտոցը գնում է Նախիջևանի հարևան Գող­
    թան գավառը և զբաղվում քրիստոնեական քա­
    րոզչությամբ: Այդ ընթացքում նա բանավոր հայե­
    րեն է թարգմանում Աստվածաշունչը, որը մինչ այդ
    ընթերցվում էր ժողովրդի համար անհասկանալի
    օտար լեզուներով: Այդ դժվարությունները հաղթա­
    հարելու համար Մաշտոցը մտածում է Աստվածաշն­
    չի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Սակայն
    դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործա­
    ծել: Մաշտոցը, ինչպես գրում է Ղազար Փարպեցին,
    մտածում էր, որ «գոյություն ունեն հայերեն լեզվի
    նշանագրեր, որոնցով հնարավոր է սեփական ձայ­
    նով և ոչ թե մուրացածո լեզվով եկեղեցիներում շա­
    հել տղամարդկանց ու կանանց և առհասարակ ամ­
    բողջ բազմության սրտերը»: Այստեղ խոսքը հնում
    հայերեն գրերի գոյության մասին է: Այդ մասին II–III
    դարերի օտարալեզու մատենագրությունում հայե­
    րը հիշատակված են հին դպրություն ունեցող ժո­
    ղովուրդների շարքում: Պատմահայրը հիշատակել
    է նաև նախաքրիստոնեական մեհենական գրակա­
    նության մասին, որը, սակայն, չէր պահպանվել:
    Հայ գրերի գյուտը: Մեսրոպ Մաշտոցը Գողթան
    գավառից վերադառնում է Այրարատ: Հայ գրեր ու­
    նենալու իր մտադրության մասին հայտնում է հա­
    յոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա
    հավանությունը ։ IV դ. վերջում գումարվում է եկե­
    ղեցական ժողով: Որոշվում է՝ «հայ ազգի համար
    նշանագրեր գտնել»։ Վռամշապուհ արքան նույն­
    պես, պետական անհրաժեշտություն համարելով
    այդ գործը, և խնդրին շուտափույթ լուծում տալու
    համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ
    Պարթևին:
    Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ
    Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մոտից
    հայերեն համարվող նշանագրեր են բերվում Հա­
    յաստան: Երկու տարի դրանցով ուսուցանելուց
    հետո պարզ է դառնում, որ այդ նշանագրերն ան­
    բավարար են հայոց կատարյալ լեզվի հնչյունային
    համակարգի համար

    ОтветитьУдалить
  4. Վռամշապուհի կարգադրությամբ Մեսրոպ Մաշ­
    տոցը ձեռնարկում է նշանագրեր ստեղծելու գործը
    և մի խումբ աշակերտների հետ մեկնում Ամիդ, Եդե­
    սիա և Սամոսատ քաղաքները: Մեսրոպ Մաշտոցն
    աշակերտների մի խմբին նախատեսել էր ասորա­
    կան, իսկ մյուսին` հունական դպրության համար:
    Այդ ընթացքում Մաշտոցն, իր ուսումնասիրություն­
    ները շարունակելով, անցնում է Եդեսիա, ապա այլ
    վայրեր: Երկար մաքառումներից հետո նրան հա­
    ջողվում է ավարտին հասցնել իր գործը և 405 թ.
    ստեղծել հայոց գիրը:
    Հունարեն գրչության արվեստի խորագիտակ
    Հռոփանոսը գեղագրում է Մեսրոպ Մաշտոցի
    ստեղծած 36 նշանագրերը, որոնցից յուրաքանչյու­
    րին Հայոց աշխարհի մեծ ուսուցիչն անուն էր տվել`
    այբ, բեն, գիմ, դա և այլն: Հայերեն թարգմանված ու
    գրված առաջին նախադասությունն Աստվածաշն­
    չից էր. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմա­
    նալ հանճարի խոսքերը»:
    Մեծ Հայք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին
    Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմա­
    վորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև
    կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմու­
    թյունը և ուղեկցում մայրաքաղաք: Սուրբ Մեսրոպ
    Մաշտոցը ձեռնամուխ է լինում մանուկների ուսուց­
    մանը հայերեն այբուբենով: Նա գրում է հոգևոր
    ճառեր, երգեր` շարականներ։ Ս. Սահակ Պարթևը
    նույնպես գրել է եկեղեցական կանոններ, թղթեր`
    նամակներ, ու հոգևոր երգեր։
    Հայ գրերի գյուտի պատմական նշանակու­
    թյունը: Հայոց լեզվի համար կատարյալ հայերեն
    այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի պատմա­
    կան առաքելությունն էր:
    Հայ մշակույթի պահպանման և հետագա զար­
    գացման գործում կարևոր նշանակություն ունեցավ
    հայերեն նշանագրերի գյուտը: Հայերեն գրերը բո­
    լոր ժամանակներում ազգային արժեհամակարգի
    պահպանման հզոր միջոցն են եղել:
    Հազարամյակների պատմություն ունեցող հա­-յոց լեզուն IV–V դդ. սահմանագլխին այնքան կա­
    տարյալ էր, որ Մեսրոպ Մաշտոցի նշանագրերի
    գյուտին անմիջապես հաջորդեց համաշխարհային
    գրական և գիտական երկերի թարգմանությունը:
    Ստեղծվեցին հայ մատենագրության ու գիտու­
    թյան բարձրագույն արժեքները: V դ. հայ գրական
    ժառանգությունն անվանվում է ոսկեդարյան։ Ըստ
    Եղիշեի՝ Հայաստանում լուսավորչական շարժումն
    ընթանում էր «Լավ է աչքով կույր լինել, քան մտ­
    քով» նշանաբանով։
    Հայաստանում լուսավորչական գործունեու­
    թյուն ծավալելուց հետո Մեսրոպ Մաշտոցը նշա­
    նագրեր ստեղծեց նաև վրաց և բուն Աղվանքի ցե­
    ղերից գարգարացիների լեզուների համար:
    Դպրոցը և թարգմանչական գործը: Մեսրոպ
    Մաշտոցը և Սահակ Պարթևը կրթական աշխա­
    տանք ծավալեցին` մայրենի լեզվով դպրոցներ հիմ­
    նելով նախ Մեծ Հայքի կենտրոնական նահանգում`
    Այրարատում։ Վաղարշապատում հիմնադրվեց
    առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրո­
    ցը, որտեղ պատրաստվում էին վարդապետներ՝
    ուսուցիչներ: Սահակ կաթողիկոսը մեծ հոգատա­
    րությամբ զբաղվեց նաև իր թոռան՝ հայոց ապագա
    սպարապետ Վարդան Մամիկոնյանի կրթությամբ։
    Մաշտոցը հայկական դպրոցներ է հիմնում Արցա­
    խում (Ամարասի դպրոցը), Սյունիքում, Գողթան
    գավառում: Սահակ Պարթևի նամակով Մաշտոցը,
    Վարդան Մամիկոնյանի հետ ներկայանալով բյու­
    զանդական կայսրին, ստանում է համաձայնու­
    թյուն` Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բա­
    ցելու մասին։ Այսպիսով` Մաշտոցը հոգևոր իմաս­
    տով վերամիավորում է Հայաստանը:
    Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն ան­
    զուգական երևույթ էր թարգմանչական արվեստի
    մեջ: Դարեր անց այն համարվեց թարգմանություն­
    ների թագուհին: Սուրբ թարգմանիչների ջանքերով
    հայ ընթերցողը մայրենի լեզվով կարող էր կարդալ
    համաշխարհային գիտության և գեղարվեստական
    գրականության նմուշները` Արիստոտելի, Եվսե­

    ОтветитьУдалить
  5. 1.Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում /էջ 30-31/
    2. Պարսից գերիշխանության սաստկացումը: Արտաշատի ժողովը /էջ 31-32/
    3. Ապստամբության ծավալումը: Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը /էջ 32-36/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.
    ա/ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումը.
    Ժամանակն է արդեն, որպեսզի պատմական այս երկու նշանավոր դեմքերը հակադրության մեջ չներկայացվեն, այլ յուրաքանչյուրին գնահատական տրվի ըստ իր գործի: Ելակետային պետք է համարել այն դրույթը, որ եկեղեցին յուր ղեկավար դերը քողածածկելու նպատակով է առաջ մղել Վարդանին և պայքարը Եկեղեցի-Վասակ Սյունի հարթությունից տեղափոխել Վասակ Սյունի-Վարդան Մամիկոնյան հարթություն:

    Իմ կարծիքով Վասակ Սյունին և Վարդան Մամիկոնյանը տարբերվում են՝ նրանով, որ ժողովուրդը մեկին դավաճան է համարում, իսկ մյուսին հերոս:

    բ/ Փորձե՛ք գնահատել Վասակ Սյունու դիրքորոշումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

    Ես Վասակ Սյունու դիրքորոշումը գնահատել եմ խիստ, կամ խիստ հայկական:

    Այսպես եմ գնահատել, որովհետև Վասակ Սյունին եղել է Հայաստանի խոշորագույն և հզորագույն իշխանություններից մեկի` Սյունիքի տիրակալը, երիտասարդ տարիներին աչքի է ընկել բավական ազգանվեր գործունեությամբ, Արտաշատի ժողովում, որտեղ քննարկվում էր հեթանոսություն ընդունելու առաջարկը, Վասակը մերժման կողմնակիցներից մեկն էր: Նա նաև մասնկցում է պարսիկների Հայաստան կատարած արշավանքներին:

    ОтветитьУдалить